Արձակուրդից վերադառնալուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է ՀՀ արտաքին գործերի նախարար: Այս մասին հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը:
«Չնայած լուր տարածվեց, թե արձակուրդ գնացած Վիգեն Սարգսյանին պաշտոնաթող են անելու, սակայն պարզվում է, որ նա պատրաստվում է երրորդ երեխան ունենալ, ուստի ամռանը չէր կարող արձակուրդ գնալ, դրա համար հիմա է մեկնել, և, բացի դա, արձակուրդից վերադառնալով՝ նա փոխարինելու է էդվարդ Նալբանդյանին», – գրում է թերթը:
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը կրկին կվերադառնա Ֆրանսիա որպես դեսպան: Թերթը նշում է, որ նրա աշխատանքից գոհ են, սակայն Նալբանդյանն ինքն է ուզում այդպես, որովհետև շատ է սիրում Փարիզը: