Մարտի 27-ին, ժամը 20:51-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները՝ հրդեհը մարելով ժամը 21:05-ին:
Համաձայն ԱԻ նախարարության հաղորդագրության, նկուղում՝ 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ: