Home / Տեսանյութեր / Ալիևն ասել է՝ ինչն է խանգարում ղարաբաղյան խնդրի լուծմանը

Ալիևն ասել է՝ ինչն է խանգարում ղարաբաղյան խնդրի լուծմանը

Անարդարությունը, կրկնակի ստանդարտները, հայկական լոբբին և աշխարհում դրա հովանավորողները, ինչպես նաև միջնորդների պասիվությունը չեն ստեղծում անհրաժեշտ պայմաններ ղարաբաղյան խնդրի լուծման համար: Այս մասին երեկ Աբշերոնի շրջանի Մասազիր բնակավայրում 760 փախստական ընտանիքների համար կառուցված թաղամասի բացման արարողությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա հայտարարել է, որ պաշտոնական Բաքում «ավելի մեծ համառությամբ և կամքով շարունակելու է իր քաղաքական և դիվանագիտական ջանքերը»:

«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավարությունները Հայաստանին ներկայիս տնտեսական և տարածաշրջանային հարցերում մեկուսացման մեջ պահելու համար», – մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահը: