Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել: Այս տեղեկությունները հաղորդել է Բոսթոնի ոստիկանությունը: Մահացածներից մեկը 8-ամյա երեխա է, տուժածների թիվն անցնում է 100-ից:
CNN-ի թվյալներով՝ հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 140 մարդիկ, նրանից 17-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Պայթյունները 20 վայրկյանի տարբերությամբ գրանցվել են տեղի ժամանակով 14:50-ին՝ Բոսթոնի մարաթոնի եզրափակիչ հատվածի ժամանակ, երբ հաղթողն արդեն հատել էր վերջնագիծը:
Դեպքի վայրում ոստիկանները երկու չակտիվացված պայթուցիկ սարք են հայտնաբերել, երրորդը հայտնաբերվել է հարակից փողոցում:
Տեսանյութը՝ Associated Press
Անմիջապես պայթյունից հետո քաղաքաղում անջատել են բջջային կապը, մոտ 1 ժամով արգելել են բոլոր չվերթները:
Հեռագայում Բոսթոնի օդանավակայանը բացվել է, սակայն ինքնաթիռներին արգելել են թռչել պայթյունի տեղանքի վրայով:
ԱՄՆ-ի իշխանություններն արդեն հայտարարել են, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն է, իսկ Բարաք Օբաման կատարվածը ողբերգություն է որակել:
Լուսանկարները՝ Reuters գործակալության