Home / Հայաստան / Արաբական ընկերությունը Վայոց Ձորում 3 համա՞յնք է վարձակալելու. նախարարը լռում է

Արաբական ընկերությունը Վայոց Ձորում 3 համա՞յնք է վարձակալելու. նախարարը լռում է

Վայոց ձորի երեք համայնքներ Արաբական Միացյալ Էմիրություններից ոչխարներ բերելու մասին լուրերի մասին քաղաքացիական ակտիվիստների հարցումներին Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը պատասխան չի տվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Անի Կաղինյանը:

Նրա խոսքով՝ նախարարը ոչ միայն խախտել է տեղեկատվության մասին օրենքը, այլև անորոշության մեջ է թողել հասարակությանը, քանի որ հարցերի մի մասին չի պատասխանել նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ պատճառաբանելով, որ հարցերը միայն նախարարության իրավասության տակ են:

Ինչևէ, մարզպետը չի հերքել, որ համայնքներ տրամադրելու բանակցություններ ընթանում են:

«ՀՀ Վայոց Ձորի մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Էյ ընդ էմ Ագրո» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ներդրումներ  իրականացնել Գողթանիկ համայնքում, և անհրաժեշտ արոտավայրերի տարածքները պետք է համապատասխանեն կազմվող ծրագրի ծավալներին, սակայն կոնկրետ քննարկումներ չեն եղել»,- պարզաբանել է մարզպետը:

Կաղինյանի խոսքով՝ արաբական ընկերությանը, սակայն, տրվելու է ոչ թե մեկ, այլ երեք համայնքներ (Սարավան, Վարդահովիտ և Գողթանիկ):

«Համայնքները շատ աղքատ են, բնակեցված են հիմնականում փախստականներով: Այս համայնքները հարևան են Սյունիքի մարզի Գորհայք համայքնին, որից  տարածքներ են տվրվելու Իրանից բերված ոչխարներին արածացնելու համար»,- ասել է Անի Կաղինյանը: