Մայիսի 15-ին՝ կեսգիշերի մոտ, հրդեհ է բռնկվել է Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: 3 հարկանի շենքը վառվել է ամբողջ գիշեր:
Առավոտյան դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը, հրշեջ-փրկարարները որոշում են կայացրել պայթեցնել շենքի արտաքին պատը, որպեսզի կարողանան մուտք գործել շենք և հասնել հրդեհի օջախին:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 17 մարտական հաշվարկ, ավելի քան 100 հրշեջ-փրկարար: Հրդեհի բարդությունը 3-րդ աստիճանի է եղել: