հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռազմական ինստիտուտում կրակոցներից հետո Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել

Ռազմական ինստիտուտում կրակոցներից հետո Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, Գլխավոր շտաբի պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Արմեն Մեքումյանը կրակել էր ծառայակից Սիփան Մովսիսյանի վրա:

Համաձայն նախաքննության նախնական տվյալների, հերթափոխի ժամանակ Արմեն Մելքումյանի և Սիփան Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Մովսիսյանի կողմից հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո, Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Մովսիսյանը մահացել է հիվանդանոցում:

Մելքումյանը ձերբակալված է:

Համաձայն ՊՆ խոսնակի՝ նախարարը հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն և պատժել բոլոր մեղավորներին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Սիփան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: