Հայաստանում Ռուսատանի Դաշնության դեսպանատան մոտ այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել գազի գնի թանկացման դեմ: Ակտիվիստներն իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Ռուսատան, հեռացիր Հայաստանից», «Գազմպրոմ, դուրս Հայաստանից» և նման այլ գրություններով: Ակցիան վերահսկող ոստիկանները մոտ 3 տասնյակ ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ դեսպանատան շենքին:
Ակցիայի մասնակցիները աշխատակիցներից մեկին դեսպանին ուղղված դիմում-նամակ են փոխանցել, որով խնդրում են միջամտել, որ Հանրային ծառայությունների հանձնաժողը հետաձգի գազի գնի քննակրումը:
«Մենք դիմում ենք դեսպանին, քանի որ սպառել ենք բոլոր հնարավորությունները Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին համոզելու, որ նիստը հետաձգվի առնվազմն մեկ ամսով: Ժամանակ է պետք տրամադրել, որ սպառողների իրավունքներով զբաղզվող ՀԿ-ները, հանրային խմբերը հնարավորություն ունենան հանրային լսումներին մասնակցել և հիմնավորել իրենց տեսակետը»,- ասել է ակցիային մասնակցող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդիաս Ղուկասյանը՝ ներկայացնելով դեսպանին ուղղված նամակի բովանդակությունը: Նա հիշեցրել է, որ հանրային լսումներ անցկացնելու փորձը մայիսի 29-ին տապալվել է:
«Դիմում ենք ՌԴ դեսպանին, քանի որ «Գազպրոմը» պետական ձեռնակրություն է, և «Հայռուսգազարդը» ևս գտնվում է պետական մարմինների վերահսկողության տակ»,- հավելել է Ղուկասյանը:
Ակիցիայի մասնակից Արգիշտի Կիվիրյանը Epress.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու է ակցիան անցկացվում ոչ թե «Հայռուսգազարդի», այլ Ռուսաստանի դեսպանատան մոտ:
«Առաջնայինը գազի գնի դեմ պայքարն է, սակայն պարզ է, որ կարող են դրվել նաև այլ ավելի խիստ պահանջներ՝ հաշվի առնելով ցանկացած հարցում ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սա հո առաջին դեպքը չի: Ռուսատանը տարիներ շարունակ իրականացրել է քայլեր՝ ուղղված Հայաստանի թուլացմանը: Հիշենք «Համերկրացիներ» ծրագիրը: Ռուսատանը մշտապես զենքեր է մատակարարում Ադրբեջանին, ում հետ Հայաստանը գնտվում է պատերազմական իրավիճակի մեջ»,- ասել է Արգիշի Կիվիրյանը: Ըստ նրա՝ դաշնակից երկները միմյանց նման կերպ չեն վերաբերվում:
Հարցին, թե ինչպես են տեսնում էներգիայի ապահովման հարցի լուծումը, եթե պահանջում են ռուսական արտադրողին հեռանալ, ակցիայի մասնակիցներն ասել են, որ նախ այլընտրանք են համարում իրանական գազը, էներգիայի այլընտրանքային միջոցները: Նրանց խոսքով՝ հարցը պետք է դիտել մարդու իրավունքների դաշտում և չմտածել, որ մենաշնորհ ունեցող ընկերության կամայականությունները գնի բարձրացման հարցում պետք է հանրային դժգոհության առիթ չդառնան: