Այսօր ՀՀ կառավարության նիստում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Խաչատրյանին ազատելու առաջարկն օրակարգում ընդգրկվել է Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի առաջարկով, իսկ կառավարության անդամները միաձայն ընդունել են այն:
Հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել էր, որ ժամանակավորապես թողնում է մարզպետի իր լիազորությունները մինչև հունիսի 1-ին իր առաձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի քննության ավարտը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, վիրավորվել ու հիվանդանոցում է գտնվում նաև Սուրեն Խաչատրյանի մերձավորներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը:
Գործի առնչությամբ ձերբակալվածների թվում է նաև Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: