«Նաիրիտի» գործարանի վաճառքի շուրջ ՀՀ կառավարության և ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության բանակցություններն ըստ էության դադարեցվել են անորոշ ժամանակով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ դրանք կարող են վերսկսվել ամենաշատը աշնան երկրորդ կեսին, եթե, իհարկե, վերսկսվեն։ «Նաիրիտի» շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մոտ մեկ տարի։
«ՀՀ կառավարությունն այն ուզում է փոխանցել պոտենցիալ ներդրողին՝ ձեռնարկության ունեցած պարտքերով հանդերձ, սակայն տվյալ դեպքում «Ռոսնեֆտը» ցանկանում է այն ձեռք բերել առանց պարտքերի։Եվ ահա այս հարցի շուրջ է, որ կողմերը ոչ մի կերպ համաձայնության չեն գալիս», – գրում է թերթը: