Պոդոլսկում մարդատար ավտոբուսի հարվածած Կամազ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք են առաջադրել: Ով է իրականում մեղավոր և ինչու են ամեն ինչում մեղավոր կովկասցիները: Այս մասին «Էխո Մոսկվի» («Эхо Москвы») կայքում գրում է լրագրող Արկադի Բաբչենկոն:
– Նոր Մոսկվայի տարածքում ավտոբուսի վթարի հետ կապված՝ Սաբյանինը կոչ է արել խստացնել օտարերկրացի վարորդների պատասխանատվությունը:
Ես անգամ պատկերացում չունեմ, թե դա ինչ իրավական տերմին է ՝ «օտարերկրացի վարորդներ», բայց պարոն քաղաքապետին կցանկանայի հարցնել՝ իսկ ո՞վ է «օտարերկրացի վարորդներին» աշխատանքի վերցրել, նստեցրել առանց արգելակների և ժամկետանց համարանիշներով բեռնատարի ղեկին: Ո՞վ է արտոնագրել այն ընկերությունը, որն աշխատանքի է վերցրել օտարերկրացի վարորդին: Ո՞վ է թույլ տվել վարել առանց համարանիշների բեռնատարը: Պուգաչյովից «խաչե՞րը», հավանաբար:
Բացում ենք «Ինտերֆաքս» և կարդում՝ «Տվյալ երթևեկության միջոցը հավաքվել է երեք տարբեր մեքենաներից, այն արգելված էր շահագործել, բայց ընկերության սեփականատերերը Հարությունյանին ասել են՝ խիճը փոխադրել հենց այդ մեքենայով: Իսկ վարորդի պարտականությունների մեջ չէր մտնում մեքենայի տեխնիկական իրավիճակին հետևելը, դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը»,- պաշտպանվող կողմի տեսակետն է արտահայտել փաստաբան Չաբանովը:
«Ինքը՝ Հարությունյանը, կոնկրետ չի կարողնաում ասել՝ որ ընկերությունում է աշխատել, բայց առանց դրա էլ այստեղ շատ հարցեր են առաջանում՝ ո՞ւմ է պատկանում այս մեքենան, որը, ինչպես պարզվեց, հանվել էր ճանապարհային ոստիկանության գրանցամատյանից, ինչպես նաև՝ ինչո՞ւ էր այն հանվել գրանցամատյանից և ի՞նչ հիմքերով էր շահագործվում»:
Ոչ: Պարզվում է նրանք չեն եղել: Միշտ չէ, որ ամեն ինչում մեղավոր են «կովկասցի դեմքերը»:
Այդ դեպքում՝ ո՞վ: Հետաքննությունը չի կարողանում պարզել: Փնտրում են հրշեջները, փնտրում է ոստիկանությունը:
Հարյուր տոկոս վստահ եմ, որ այն ընկերությունը, որը հետախույզներն արդեն մի շաբաթ է՝ չեն կարողանում գտնել, պատկանում է Մոսկվայի տրանսպորտի վարչության ինչ-որ ղեկավարի կնոջ եղբոր քրոջ ինչ-որ փեսային: Իսկ արտոնագրել է ինչ-որ արտոնագրման վարչության ինչ-որ ղեկավարի քրոջ եղբոր խնամին: Բայց 18 մարդու սպանության համար կձերբակալվեն ոչ թե նրանք, այլ ռուսերեն չխոսող գաստարբայտերը, ում լուրերում արդեն անվանում են ոչ այլ ինչ, քան «հայաստանցի վարորդ»:
Հայաստանցի վարորդներ… հայաստանցի վնասատուներ… մարդասպան բժիշկներ… անազգ կոսմոպոլիտներ… Այս ամենը հիշեցնում է ոչ վաղ անցյալը…
Իսկ յակուտ քաղաքապետը, ով, իմիջիայլոց, այն ժամանակ նույնպես գաստարբայտեր էր, հրամայել է վթարի վայրում լուսակիր տեղադրել: Որն այնտեղ ընդհանրապես պետք չէ: Միայն խցանումներ է ստեղծելու: Բայց լուսակիրը կտեղադրեն: Ինչ-որ նշան կկախեն: Երթևեկության արագությունը կսահմանափակեն: Վարորդին կնստեցնեն: Կիլոմետրանոց խցանումներ կստեղծեն: Հենց այդպես էլ ամեն ինչ կավարտվի:
Իսկ հազարավոր ընկերություններին ու պաշտոնյաներին, ովքեր երեք Կամազներից մեկն են սարքում՝ առանց արգելակների, և ովքեր դրանց ղեկին նստեցնում են ժամկետանց վարորդական իրավունքներով վարորդների, արտոնագրում տասնհինգ աստիճան կողային թեքություն ունեցող «Բուլղարիա» շոգեքարշներ, և այլն և այլն, այդպես էլ չեն գտնի:
Այս երկիրը կյանքի համար չափազանց վտանգավոր է դառնում:
Եվ գնալով ամեն ինչ ավելի է վատանում:
Տեսանյութը՝ Газета событий