Home / Հայաստան / Քաղաքապետարանը հերքում է կառուցված գազալցակայանի առկայությունը (ՖՈՏՈ)

Քաղաքապետարանը հերքում է կառուցված գազալցակայանի առկայությունը (ՖՈՏՈ)

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: 

Խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը քաղաքապետարանից խնդրել է պարզաբանել Սասունցի Դավիթ փողոցում ապօրինաբար կառուցվող գազալցակայանի մասին:  Նա նշել էր, որ թեև Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել, այս պահին՝ սկսած 07.05.2013թ-ից, Երևանի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում, «Էրեբունի» վարչական շենքի անմիջապես դիմացի մայթին իրականացվում է առհելի գազալցակայանի կառուցում, անհայտ է, սակայն, ում կողմից:

Այս հարցմանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը պատասխանել է՝ հերքելով, որ ներկայումս այդ տարածքում կառուցապատման գործընթաց է տեղի ունենում: