Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները լուսաբանող iLur.am կայքի լրագրողը երեկ փորձել է հարց ուղղել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:
Վերջինս, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է արել և հայհոյել լրագրողին, ինչը երևում է կայքի տարածած տեսանյութում:
Հիշեցնենք, որ ակցիաները Երևանում սկսվել են շաբաթ օրը, երբ ուժի մեջ է մտել քաղաքապետարանի հայտարարած ուղեվարձի 50 դրամով թանկացումը: