Home / Հայաստան / Բաքվում դաժանաբար սպանել են մի տղամարդու, ով, ենթադրաբար, նույնասեռական էր

Բաքվում դաժանաբար սպանել են մի տղամարդու, ով, ենթադրաբար, նույնասեռական էր

Բաքվում դաժանաբար դանակահարել են տղամարդու, ով, ըստ իրավապահ մարմինների տվյալների, «ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչ էր»:

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երեկ Բալաջարի ավանի տարածքում: Ոստիկանությունը տեղեկացվել է, որ ճամփեզրի վրա անհայտ տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ բռնության հետքերով:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու դատախազության աշխատակիցները պարզել են, որ սպանվածը Բաքվի բնակիչ, 53-ամյա Մաթլաբ Աբդուլրահման օղլու Նամիևն է: Դիակի նախնական զննման արդյունքում հաստատվել է, որ տղամարդուն ծեծի են ենթարկել ու դանակահարել: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ «Նամիևը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր»: