Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում զոհվել է 19-ամյա Խաչատուր Խաչատրյանը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 19-ամյա Խաչատուրի վրա կրակել է ծառայակիցը՝ շարքային Տիգրան Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիգրանն ու Խաչատուրը սահմանին միասին են ծառայություն իրականացրել:
Գիշերը՝ ուշ ժամի, Տիգրանը նիրհել է, իսկ Խաչատուրը բարձրացել է վերև՝ իրավիճակը ստուգելու, որ համոզվի՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Այդ ընթացքում Տիգրանն արթնացել է և լսել սահմանի կողմից եկող ոտնաձայներ ու նկատել շարժվող շողք. նա անմիջապես հարցրել է գաղտնաբառը. «Պառո՛լը ասա, պառոլը»:
Սակայն որևէ արձագանք չի ստացել և այդ լռությունից վախեցած՝ մի քանի կրակոց է արձակել իրեն եկող շողքի ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից եկողը իր ծառայակից ընկերն էր:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում