Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ընկերության տարածքում: ԱԻ նախարարությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 07.00-ի սահմաններում:
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ:
Ըստ ԱԻ կայքի նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):
Ժամը 07:30-ի դրությամբ հրդեհի մարման աշխատանքները շարունակվում էին, դեպքի վայրում աշխատում էին 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ: