Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի շարքը դասելու գործընթացը կավարտվի մինչև 2015թ: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը՝ ամփոփելով Եպիսկոպոսոական հավաքի արդյունքները, որը կայացել է սեպտեմբերի 24-27-ը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ 2014-ի աշնանը կրկին Եպիսկոպոսական հավաք կհրավիրվի, որի ընթացքում կներկայացվեն համապատասխան բաղկացուցիչները՝ Ցեղասպանության զոհերին սրբերի շարքին դասելու. «Սրբերի շարքին դասելը հոգևոր գործընթաց է: Ամենայն հավանականությամբ, դա կլինի սրբերի շարքին խմբակային դասում, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի և կրոնի: Այդ գործընթացն կիրականացնեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I»:
Նա միաժամանակ ընդգծել է, որ այս փուլում Հայոց ցեղասպանության զոհերի հստակ թիվ չի նշվում, քանի որ, եպիսկոպոսի կարծիքով, Հայոց ցեղասպանության զոհերի թիվը գերազանցում է 1,5 մլնը: