հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, վաղը նրան կարող են պալատ տեղափոխել

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, վաղը նրան կարող են պալատ տեղափոխել

Երեկ վիրահատված դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, հետվիրահատական խնդիրներ չեն եղել: Այս մասին Epress.am–ի զրույցում ասել է  «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ Պետրոսյանը գիշերը նորմալ է անցկացրել, և արդեն վաղը բժիշկները կքննարկեն վերակենդանացման բաժանմունքից դերասանին պալատ տեղափոխելու հարցը:

Նշենք, որ Պետրոսյանը վնասվածքներ էր ստացել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարում: Նրա վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենանյի հետ, որում 6 մարդ է եղել: Ավտովթարում տուժածներից 5 հիվանդանոցում են, իսկ երկուսը՝ 16-ամյա Էդգար Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը մահացել են:

Դեպքի առթիվ ոստիկանությունը քրգործ է հարուցել 242-րդ հոդվածի երրորդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով):