Home / Տեսանյութեր / «Ուրեմն Հայաստանում բոզեր են ապրում». Շանթ Հարությունյանը՝ բերման ենթարկվելուց առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուրեմն Հայաստանում բոզեր են ապրում». Շանթ Հարությունյանը՝ բերման ենթարկվելուց առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր նախաձեռնած երթից առաջ այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ չի ուզում «բոզավարի ապրել» և պատրաստ է հեղափոխության: Հարությունյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում արյունահեղություն, և եթե իշխանությունները կամովին հեռանան, պատրաստ է նրանց վարդ կամ մեխակ նվիրել: 

«Հիմա Հայաստանում եթե լավ տղերք չկան՝ էս բոզական իշխանությունները տապալեն, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում», – ասել է Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ ինքն ու իր կողմնակիցները, բացի փայտերից ու բենզինի շշերից, ոչնչով զինված չեն, և եթե իրենց դեմ հրազեն կիրառեն, ապա իրենց կենդանի մնացած ընկերները վրեժխնդիր կլինեն իրենց համար:

«Մարդիկ պիտի ինքնարտահայտվելու հնարավորություն ունենան, ու պիտի բեսպրեդել չլինի էս երկրում: Ու մինչև իշխանությունները չէթան, մինչև Սերժը սիկտիր չըլնի Հայաստանից, էս երկիրը չի դզվելու», – ասել է Հարությունյանը: