Home / Հայաստան / «Էլեկտրական ցանցերի» մի քանի տասնյակ աշխատողներ անգործ են մնացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Էլեկտրական ցանցերի» մի քանի տասնյակ աշխատողներ անգործ են մնացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նախորդ շաբաթ օրը որոշում է կայացրել լուծարել խոշոր սպառողների դեպարտամենտը՝ 41 աշխատակիցների թողնելով գործազուրկ: Այս որոշման դեմ այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ընկերության կենտրոնական մասնաշենքի դիմաց՝ «Բիբին, հեռացիր», «Ոչ անարդարությանը», «Մեզ ազատում են առանց տնօրենների խորհրդի որոշման» և նման այլ գրառումներով պաստառներով: 

1akcia

Աշխատակիցներին որոշման մասին տեղեկացրել է դեպարտամենտի ղեկավար Ռաֆիկ Ասկարյանը: Վերջինս Epress.am-ին հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է առանց տնօրենների ժողով անցկացնելու՝ ուրբաթ օրը: Իսկ ավելի ուշ իրեն զանգել և աշխատանք են խոստացել՝ իր ընտրած 15 աշխատակիցների հետ, սակայն Ասկարյանը չի համաձայնվել՝ չցանկանալով դավաճանել անձնակազմին:

2akcia

Այսօր ակցիայի մասնակիցների հետ փորձել է երկխոսել ինքը՝ Եվգենի Բիբինը: Իր որոշումը տնօրենը բացատրել է նրանով, որ դեպարտամենտի անհրաժեշտությունն այլևս չկա, և աշխատակիցներին կառաջարկվի աշխատանք արտադրական բաժիններում: Բիբինն առաջարկել է հարցը քննարկել երկու շաբաթից, սակայն բողոքի մասնակցիները պնդել են, որ դա փորձ է խուսափել աղմուկից մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Աշխատակիցները խոստացել են շարունակել ակցիաները, միաժամանակ նրանք չեն դադարելու աշխատել:

Մանրամասները՝ տեսանյութում