Home / Հայաստան / Իսկական տղամարդը չի ծեծում. Երևանում պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսկական տղամարդը չի ծեծում. Երևանում պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ» ամենամյա արշավը:

Այսօր արշավի շրջանակներում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան երթ է կազմակերպել, որի մասնակիցների պահանջն է եղել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որը կնպաստի կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը:

Երթը մեկնարել է Ուսանողական այգուց,  մասնակիցները անցորդներին բաժանել են կանանց նկատմամբ բռնության մասին պատմող տեղեկատվական նյութեր: Կոալիցիայի անդամները ձեռքերում պահել էին հետյալ գրառումով պաստառները՝ «Իրավունք ունենք հարգանքի, այլ ոչ թե ծեծի», «Ամոթ է ուրիշին ծեծել, դա տկար մարդու վարք է», «Իսկական տղամարդը կնոջը չի ծեծում», «Բռնությունը սեր չէ»:

1women

Երթի մասնակիցները ահազանգում էին, որ միայն այս տարի ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 4 կին, բռնության ենթարկվող կանայք հաճախ ստիպված են լինում չբարձրաձայնել խնդիրների մասին՝ հետևելով հասարակությունում ընդունված կարծրատիպերին: Ակցիայի կազմակերպիչները համոզմունք են հայտնել, որ իրավիճակը կփոխվի, եթե Հայաստանի կառավարությունը հայտարարի, որ երկրում ընտանեկան բռնության հիմնահարց կա, և ընդունի «Ընտանեկան բռնության մասին» օրենքը:

Օրենքի նախագիծը մշակվել էր «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի կողմից, վերանայվելու ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, ապա մերժվել էր: Այժմ օրենքի վրա կրկին աշխատում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները:

Երթի մասնակիցները  թմբուկներով, կոչեր հնչեցնելով անցել են Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով, Բաղրամյան պողոտայով՝ հասնելով ԱԺ-ի շենք, որտեղ ճաղերին ամրացրել են օրենքը ընդունելու պահանջով գրություններ: 

2women

3women

4women

5women

6women