Քիչ առաջ «Հակահարված» արտ-խմբի անդամներ Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը ակցիա են անցկացրել Ազգային ժողովի դիմաց: Տղաները հանդիպակաց փողոցը փակել են պաստառով, որիվ վրա գրված էր «xeржик суй» (խերժիկ սույ): Քիչ հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և խմբի երկու անդամներին բերման ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ պաստառը առգրավվել է որպես իրեղեն ապացույց: Ըստ բերման ենթարկող ոստիկանի՝ տղաների ակցիան վարչական իրավախախտում էր, քանի որ խոչընդոտում էր երթևեկությունը:
Ոստիկանությունից Epress.am-ին հայտնել են, որ այժմ կազմվում է արձանագրություն Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Օրինական պահանջին չենթարկվելը), որից հետո երիտասարդներին բաց կթողնեն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2012թ. նախագահական ընտրություններից հետո «Կոմերսանտ» թերթը տպել էր Լոնդոնում ՌԴ դեսպանատան մոտ պատկերված Պուտինի դիմանկարը՝ «Хутин пуй» գրառմամբ: