eTV-ն ներկայացնում է հայաստանյան ՔԿՀ-ների վիճակին նվիրված երկրորդ հաղորդումը: Առաջինը՝ «Բանտը՝ հայաստանյան հասարակության խտապատկեր», ներկայացվել էր սեպտեմբերի 21-ին:
Երկրորդ ֆիլմում բանտերի մասին պատմում են նախկին դատապարտյալն ու ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը:
Հաղորդումը պատրաստելու ընթացքում eTV-ն հարցազրույցի խնդրանքով դիմել էր նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը, սակայն վարչության ներկայացուցիչները հրաժարվել էին հարցազրույցից՝ պաշտոնական գրության մեջ պատճառաբանելով, որ ներկա պահին զբաղված են համաներման հարցերով: