Home / Հայաստան / Հայկական կողմը պատրաստ է Մինսկի խմբին տրամադրել դիվերսիայի վայրում հայտնաբերված նմուշները

Հայկական կողմը պատրաստ է Մինսկի խմբին տրամադրել դիվերսիայի վայրում հայտնաբերված նմուշները

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ («ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն» հոդվածով)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները փաթեթավորված և կնքված վիճակում ուղարկվել են մի շարք փորձաքննությունների: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին», – ասել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ փոխհրաձգության ընթացքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: 

Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, պնդում է, որ սահմանին դիվերսիա չի եղել։