Գլխավոր / Հայաստան / Մարտի 1-ի 10-ը զոհերը

Մարտի 1-ի 10-ը զոհերը

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկաններ և 8 քաղաքացիական անձինք։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։

Մարտի 1-ի զոհերն են․

Գոռ Քլոյանը մահացել է մարտի 1-ին բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։

gorqloyan1

Դավիթ Պետրոսյանը մահացել է կրծքավանդակի թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։

davit-petrosyan1

Տիգրան Աբգարյանը ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին:

tigran-abgaryan1

Տիգրան Խաչատրյան մահացել է մարտի 1-ին, գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին` մետաղի կտոր։ Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։

tigrankhachatryan1

Արմեն Ֆարմանյանը մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է«Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը։

farmanyan1

Հովհաննես Հովհաննիսյանը մահացել է հրազենային վնասվածքից Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում։

hovhannisyan1

Համլետ Թադևոսյան՝ ոստիկանության զորքերի կապիտան։ Հրազենային բազմաբեկորային վնավածքների` նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի երեկոյան` 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին` 3:30: Հետմահու ստացել է մայորի կոչում։

hamlettadevosyan

Գրիգոր Գևորգյանը մահացել է ժ.21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` դիպուկահարի կրակոցից

grigorgevrogyan1

Սամվել Հարությունյանը մահացու վիրավորվել է Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։

samvel-harutyunyan1

Զաքար Հովհաննիսյանը զոհվել է ժ.01.30-ին Մարտի 2-ին Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից:

zaqarhovhannisyan11