Home / Հայաստան / ԱՄՆ-ն անցագրային պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանցի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ-ն անցագրային պատժամիջոցներ կսահմանի ռուսաստանցի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ իշխանությունները որոշել են անցագրային պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց պատասխանատու են համարում Ուկրաինայի ինքնավարության ու տարածքային ամբողջականության սպառնալիքի համար։ Ղրիմ զորքեր մտցնելուց հետո ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ այլևս ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստանա։

«Նախագահի կարգադրությամբ՝ այսօր Պետդեպն անցագրային պատժամիջոցներ է սահմանում մի շարք պաշտոնյաների ու ֆիզիկական անձանց նկատմամբ»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Պաշտոնյաների անունները հայտարարության մեջ նշված չեն։