հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը վերահսկելու է Սևանի ձկնաբուծական բիզնեսը․ թերթ

Սերժ Սարգսյանը վերահսկելու է Սևանի ձկնաբուծական բիզնեսը․ թերթ

ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։ Այդքանով Սերժ Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Անկախ մասնագետները թերթի հետ զրույցում նշեցին, որ ցանցավանդակային եղանակով ձկնարտադրության այս ծրագիրը կործանարար նշանակություն կունենա՝ լճի էկոհամակարգի փոփոխության և քաղցրահամ ջրի որակական անդառնալի փոփոխությունների առումով։

Ծրագրված է լճում ցանցավանդակներ սարքել և բուծել մինչև 50 հազար տոննա ձուկ։ Սակայն ձկների արտաթորանքներն ու կերի ավելցուկները հանգեցնելու են լճի անվերահսկելի աղտոտման։

«Այսպիսով պարզ դարձավ, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերի անխնա օգտագործման հարցում իշխանությունների հանկարծահաս մտահոգությունը։ Պատճառն ընդամենը ձկնաբուծական բիզնեսում մրցակիցներին դուրս թողնելն էր»,–գրում է թերթը։

Նշենք, որ, համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների սեփականատերը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է։ Ձկնաբուծական բիզնեսում Հովիկ Աբրահամյանի ներգրավված լինելու մասին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր Զարուհի Փոստանջյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում