Home / Հայաստան / Վարչապետը պետբյուջեի հաշվին հատուկ չվերթով է ճանապարհորդել

Վարչապետը պետբյուջեի հաշվին հատուկ չվերթով է ճանապարհորդել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով՝ ինքնաթիռ վարձակալելով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Այդ գումարները վճարվելու են պետբյուջեի հաշվին: Նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար։

«Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար։

Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ Աժ նախագահը, ՍԴ նախագահը և այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե՝ գնում են բիզնես կարգի տոմս», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։