Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 22-ամյա Գառնիկ Թորոսյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այլ մանրամասներ պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։