Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա ծնված Արայիկ Բաբայանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Հիշեցնենք, որ մարտի 19-ին շփման գծի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել 20-ամյա Արման Ղուկասյանը, իսկ մարտի 24-ին՝ 22-ամյա Գառնիկ Թորոսյանը։