«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը տեղյակ չէ՝ որքան գումար է հատկացվել Ցեղասպանության տարելիցի խորհրդանիշ ընտրված անմոռուկի տարբերանշանի ստեղծման համար։ «Հրապարակ» թերթի հետ զրույցում նա ասել է, որ գումարը դեռ չեն ստացել․ «Երբ որ կստանանք, նոր կարամ ասեմ»։
Տարբերանշանը մի քանի օր է՝ քննարկման առարկա է դարձել, քանի որ, ինչպես հայտնի է դարձել, մանուշակագույն անմոռուկի տեսքով բազմաթիվ այլ տարբերանշաններ կան։ Կարեն Ղազարյանը, սակայն, վստահեցրել է, որ տարբերանշանի վրա լուրջ աշխատանք է տարվել, իսկ եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, «դա իր խնդիրն ա»։
«Մենք աշխատել ենք լոգոտիպի վրա և գտնում ենք, որ պլագիատ չկա։ Եթե այդքան խելոք են գրողները, ցանկացած գրող որ այդքան խելոք ա ու գնահատական ա տալիս, ես տամ 3 ամիս ժամանակ, թող իրանց դիզայներները որոշեն մի հատ լոգոտիպ, բացատրեն, թե խի են էդ լոգոտիպն ընտրել, ինչով ա դա գաղափարապես մոտիկ մեր խնդրին, և ես դրանից 2 օր հետո առնվազն 40 հատ նմանատիպ լոգոտիպ կգրեմ, որ աշխարհում արդեն կային», – ասել է Կարեն Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում