ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողների համար կարդացել է դեռևս 1987 թվականին գրած իր բանաստեղծությունն՝ այն նվիրելով «կիսելյովների պաշտպաններին»։
«Պնակալեզ, պատեհապաշտ Բ.-ի տղերք։
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց։
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք։
Ձեր պատկերը դեռ պիտի գա ձեր դիմաց։
Գալու է ձեր զավակների պատկերն առաջ։
Որ քշվելով ձեր պատկերից խեղված ու բութ
Առանցքով են օրհնում ձեր սաղմը սառած
Եվ դռնեդուռ չեն գտնելու լույսի մի շերտ
Դուք քեչ եք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում
Ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն
Ձեր աճյունը խեղվելու է գերեզմանում»։
Ըստ դաշնակցականի՝ ռուսական իշխանությունների համար լեզվի հարցը միշտ կարևոր է եղել, սակայն մինչ Կիսելյովը, ռուսները երբեք նման սանձարձակությամբ իրենց թույլ չեն տվել ասել, թե ռուսերենի իմացությունը Հայաստանում չխորացնելու դեպքում՝ մեր անվտանգությունը չեն ապահովի:
«Մեր պետական պաշտոնյաները պետք է սրանից դաս քաղեն։ Հարյուրամյակներով մեր նախնիները չեն պայքարել մեր ինքնության ու անկախության համար, որ ինչ-որ կասկածելի կիսիլյովներ նման վերաբերմունք ցույց տան մեր ժողովրդին»,- ասել է նա: