ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է եղանակներ գտնել՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի գրասենյակը:
«Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 10 տոկոսով բարձրաձնել էլեկտրաէներգիայի սակագինը։