Home / Հայաստան / Կինը փորձել է նետվել դատարանի շենքի պատուհանից

Կինը փորձել է նետվել դատարանի շենքի պատուհանից

Այսօր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանում ինքնասպանության փորձ է արվել։ Մոտ 23 տարեկան կինը սպառնացել է նետվել շենքի 3-րդ հարկից: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, հրշեջ-փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է:

Epress.am-ի հետ զրույցում մեկ այլ գործով դատարանում գտնվող անձը հայտնել է, որ ինքնասպանության փորձը մեծ իրարանցում է առաջացրել՝ խանգարելով լսվող այլ գործերը։ Ըստ մեր աղբյուրի՝ դատարան են ժամանանել մեծ թվով ոստիկաններ։ Դեպքի մասին այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում։