Home / Հայաստան / Գալիք օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում բարձրանալու է

Գալիք օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում բարձրանալու է

Հուլիսի 23-27-ը Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-26-ը կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով՝ հասնելով +39-ի:

Հուլիսի 23-27-ը Երևանում նույնպես սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Վաղվանից օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սկսելու է բարձրանալ և հուլիսի 26-ի ցերեկը նույնպես հասնելու է +39-ի։