Home / Հայաստան / Դատապարտյալը կտրել է ոտքի մատի միսը՝ ի նշան բողոքի․ նա մետադոնային բուժում է պահանջում

Դատապարտյալը կտրել է ոտքի մատի միսը՝ ի նշան բողոքի․ նա մետադոնային բուժում է պահանջում

Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Գագիկ Բունիաթյանն ինքնախեղում է արել՝ կտրելով աջ ոտքի եկրորդ մատի միսը։ Այս վնասումից հետո նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»։

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Բունիաթյանն անօրինական պահանջ է ներկայացրել։ Նա խնդրել է մետադոնային բուժում տալ իրեն, մինչդեռ, ըստ Ղլեչյանի, նման բուժումը նրան հակացուցված է։

Նշենք, որ դատապարտյալը ինքնավնասման էր գնացել նաև օգոստոսի 15-ին։ Նա կարել էր աչքերն ու բերանը։