Գլխավոր / Տեսանյութեր / Աղմկահարույց սպանություն․ հոդվածը փոխեցին, բայց մեղադրյալը անկոտրում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աղմկահարույց սպանություն․ հոդվածը փոխեցին, բայց մեղադրյալը անկոտրում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վանաձորցի Կարեն Կունգորցևը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը։ Մինչ օգոստոսի 26-ը նրան մեղադրում էին 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ, այժմ մեղադրանք են առաջադրել սպանության փորձի համար, սակայն Կունգորցևը հրաժարվում է ստորագրել նոր մեղադրանքի տակ՝ նշելով, որ կապ չունի սպանության հետ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա նշել է, որ այս պահին նախաքննությունը հնարավոր է համարում բժշկական սխալի հետևանքով Հովակիմյանի մահը։ Պապիկյանի խոսքով, սակայն, պաշտպանական կողմը չի պատրաստվում ընդունել մեղադրանքը, իսկ դատարանում Կունգորցևը կներկայացնի իր կասկածները սպանության գործի մասին։

Պապիկյանը նաև ընդգծել է, որ 10 ամսից ավել ընթացող նախաքննության ժամանակ, պաշտպանական կողմին հրաժարվել են գործի նյութերը տրամադրել։ Փաստաբանը նշել է, որ կարող է դա բացատրել նախաքննության գաղտնիքը պահելու ցանկությամբ, բայց նախաքննական մարմինը ինքն է խախտել այդ գաղտնիքը գործի քննության սկզբում՝ ոստիկանության կայքում տվյալներ և տեսանյութեր հրապարակելով, որոնք նաև անմեղության կանխավարկածի խախտում են հանդիսանում։

Արայիկ Պապիկյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում իր մեղքը, իրավապաշտպաններն ու փաստաբանը մատնանշում են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը: Արյան նմուշի փորձաքննությունը ցույց է տվել, որ Կունգուրցևի շորերի վրա սպանվածի արյունը չի եղել:

Գործի մասին մանրամասները՝ այստեղ