հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Քցել է դատապարտյալին»․ ՔԿ վարչությունից պնդում են՝ պաշտոնյային վարկաբեկում են

«Քցել է դատապարտյալին»․ ՔԿ վարչությունից պնդում են՝ պաշտոնյային վարկաբեկում են

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի փոխտնօրեն Սամվել Բաբայանը «քցել է» այդ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Այս մասին Epress.am-ին փոխանցել են ՔԿՀ-ից։

Մեր զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ պաշտոնյան և դատապարտյալը նախապես համաձայնել են ապօրինաբար հեռախոսներ բերել ՔԿՀ և դրանք վաճառել պատիժը կրող կալանավորներին՝ կիսելով շահույթը։

Այս նպատակով դատապարտյալն իր «դրսի» ընկերների աջակցությամբ ՔԿՀ է բերել մի քանի միլիոն դրամ ընդհանուր արժեք ունեցող բջջային հեռախոսներ և բաժանել դատապարտյալներին։ Սակայն, չհասցնելով գումարները ստանալ և ոչ մեկից, դատապարտյալն իմացել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։

Իր ազատազրկման տարիների ընթացքում այդ դատապարտյալին առաջին անգամ են տեղափոխել, և, ըստ մեր աղբյուրի, տեղափոխումը կապված է եղել հեռախոսների հետ։

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ դատապարտյալի և ՔԿՀ փոխտնօրենի համագործակցության մասին բազմաթիվ փաստեր կան, անձինք, ովքեր հեռախոսները գնել են և տեղափոխել ՔԿՀ, խանութը, որտեղից գնվել են մոտ 600 հեռախոսները։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Epress.am֊ին ասել է, որ առաջին անգամ է լսում նման դեպքի մասին։ Նա ժամանակ է խնդրել ուսումնասիրելու խնդիրը։ Ղլեչյանը կարծիք է հայտնել, որ մեզ այդ տեղեկատվությունը հաղորդած անձը ՔԿՀ֊ի նախկին դատապարտյալ է, ով ընդամենը փորձում է զրպարտել պաշտոնյաին։

Ղլեչյանի խոսքով՝ նման դեպքեր նախկինում էլ են եղել, երբ դատապարտյալները փորձել են վարկաբեկել պաշտոնյաներին։