Home / Տեսանյութեր / ԲՀԿ֊ականը առևանգման մեջ մեղադրվող որդուն թաքցնում էր տանը մինչև «հարցը կկարգավորի»

ԲՀԿ֊ականը առևանգման մեջ մեղադրվող որդուն թաքցնում էր տանը մինչև «հարցը կկարգավորի»

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը որդուն թաքցրել է տանը՝ իմանալով, որ վերջինս հետախուզվում է: Այս մասին նա ասել է news.am-ի հետ զրույցում։

«Թաքնվել էր, էն էլ հանեցին դուրս ով որ էդ շառը արել էր, ինքը տունն է եղել, տնից էլ դուրս չի գնացել երեխեն, երեկ ես տունը չեմ եղել, եկել տարել են», – ասել է Ռուստամ Գասպարյանը:

Նա հավելել է, որ որդուն տանն էր պահում՝ «մինչև ինքն այդ հարցերը կարգավորեր»:

Ինչպես Epress.am-ին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, Գասպարյանի որդին ձերբակալվել է քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1 կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը) հարուցված գործի շրջանակներում: Նա հետախուզման մեջ էր գտնվում հուլիսից, ձերբակալվել է երեկ, իսկ այսօր նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Նշենք, որ ԲՀԿ֊ական պատգամավորը նաև հերքել է, թե իր որդին առևանգել է որևէ մեկին՝ ասելով, որ նրա վրա «շառ են անում»:

«Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է, 18 տարեկան երեխեքին տանում փչացնում է և մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են ու էդ ձև սարքեցին առևանգում»,- ասել է Գասպարյանը:

Գասպարյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Լուսանկարը՝ 168.am