Գլխավոր / Հայաստան / Հայաստանում գալիք օրերին կցրտի

Հայաստանում գալիք օրերին կցրտի

Հոկտեմբերի 23-25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը 26-27-ին` հատկապես ցերեկը, կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում` 10-12 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին ժամանակ առ ժամանակ` անձրև: Հոկտեմբերի 23-25-ին ցերեկը ջերմաստիճանը կկազմի +18, այնուհետև 6-7 աստիճան կնվազի։