Home / Հայաստան / Հայաստանում գալիք շաբաթ հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում

Հայաստանում գալիք շաբաթ հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում

Հայաստանի հիմնական շրջաններում դեկտեմբերի 8-9-ին և 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով՝ ցերեկը կազմելով +5֊+12։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 8-9-ին օդի ջերմաստիճանը նույնպես կբարձրանա, այդ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 10-ին տեղումներ կլինեն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կամզելու է +8-+10։