Home / Հայաստան / Կալանավորն ինքնավնասվել է․ նա պաշտոնյաների հետ հանդիպում է պահանջում

Կալանավորն ինքնավնասվել է․ նա պաշտոնյաների հետ հանդիպում է պահանջում

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանը, ով ինքնավնասման է դիմել, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Հետազոտությունից հետո պարզ կլինի՝ ինչ է նա կուլ տվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ դատապարտյալը հանդիպում է պահանջում որոշ պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայության պետի: Քննիչի հետ հանդիպումից հետո Ղազարյանը նաև կարել է բերանը։ 

«Քննիչը նրան ոչ մի բան էլ չի ասել»,- վստահեցրել է Ղլեչյանը, չնայած քննիչն ու կալանավորն առանց վկաների են հանդիպել: Թե ինչի մասին են նրանք խոսել՝ Ղլեչյանը խորհուրդ է տվել հարցնել Քննչական կոմիտեից: