հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Փոխոստիկանապետին նկատողություն են արել՝ «զսպվածություն չցուցաբերելու» պատճառաբանությամբ

Փոխոստիկանապետին նկատողություն են արել՝ «զսպվածություն չցուցաբերելու» պատճառաբանությամբ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին նկատողություն է հայտարարվել, ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն ոստիկանության, Երանոսյանի՝ մամուլում արված հայտարարության վերաբերյալ ծառայողական քննություն էր նշանակվել, որի արդյունքում ոստիկանությունը պարզվել է, որ «Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները»:

Հիշեցնենք, որ Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր․ «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցէ մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։