հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևանի զորամասում զինծառայողին մի խումբ անձինք են սպանել․ նախաքննության վարկած

Երևանի զորամասում զինծառայողին մի խումբ անձինք են սպանել․ նախաքննության վարկած

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։ Համաձայն ՀՀ ՊՆ երեկ տարածած հաղորդագրության, Բարսեղյանի դին հայտնաբերել էին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ դին հայտնաբերվել է երեկ ժամը 06:35-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած քննիչները տեղանքի զննություն են իրականացրել և ստացված նյութերի հիման վրա քրեական գործ են հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն)։

Գործով ձերբակալված անձինք առայժմ չկան։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։