Home / Հայաստան / Վաղը Հայաստանում ձյուն է սպասվում, կիրակի օդի ջերմաստիճանը սկսելու է բարձրանալ

Վաղը Հայաստանում ձյուն է սպասվում, կիրակի օդի ջերմաստիճանը սկսելու է բարձրանալ

Փետրվարի 21-ին առավելապես Հայաստանի արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Սյունիքում՝ զգալի: 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ին էապես չի փոխվի, 22-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով՝ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արմավիրի և Արարատի մարզերում հասնելով +12֊ի:

Երևանում վաղը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն լինի: Փետրվարի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այդ օրերին հասնելու է +12-ի։