Home / Տեսանյութեր / Հայ մտավորականները գիտեն թուրքերի հետ շփվելու ձևերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ մտավորականները գիտեն թուրքերի հետ շփվելու ձևերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Սահմանում մարդիկ են զոհվում, Ղարաբաղի հարցը չի լուծվում, Մինսկի խումբն ի զորու չէ փոխել իրավիճակը։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայ մտավորականների խորհուրդը՝ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ որոշել է զարկ տալ ժողովրդական դիվանագիտությանը։

Մարտի 12-ին՝ նախաձեռնությունը լրագրողներին ներկայացնելիս, մտավորականները զգուշացրեցին.

– լիովին կիսում են Հայաստանի ղեկավարության մոտեցումները,

– դեմ են արտասահմանյան դրամաշնորհներով կազմակերպված խաղաղասիրական միջոցառումներին,

– թուրքը մնում է թուրք,

– 1994 թվականին Սան Ֆրանցիսկոյում հանդիպել են ադրբեջանցի մտավորականների հետ,

– հայի մեկ կաթիլ արյունը թուրք ողջ ժողովրդից թանկ է,

– հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր չէ և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում