Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 13:50-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից Ադրբեջանի կողմն է անցել 24-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողը զենք-զինամթերքը թողել է մարտական հենակետում: Դեպքի վերաբերյալ քննություն է տարվում, այլ մանրամասներ չեն հաղորդվում: