«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները շարունակում են ՀՀ կառավարությունից պահանջել, որպեսզի վերջինս ուղիներ գտի գործարանը վերագործարկելու համար։ Այս պահանջով երեկ նախկին նաիրիտցիները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։
«Վերջերս մեր մասնագետների կողմից մշակված ծրագիրը ներկայացվել է և՛ կառավարոթյանը, և՛ Ազգային Ժողովին։ Մոտ մեկ տարի սպասում էինք, որ ներկայացվի ծրագիրը։ Այն մոտ 60 միլիոնի [դոլար] ներդրում է պահանջում, ինչն իրատեսական է», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը։
Գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանի խոսքով՝ ակցիաներ անցկացնելով՝ իրենք ընդամենը իրենց աշխատանքն են ուզում վերադարձնել․ «34 տարի աշխատելուց հետո մեզ փալասի նման հանեցին «Նաիրիտից», շպրտեցին դուրս։ Մենք պահանջում ենք վերագործարկել գործարանը։ Մեզ աշատանք ա պետք, ոչ թե ամեն անգամ գանք էստեղ մուրացկանություն անենք, թե մեզ աշխատանք տվեք։