հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Քաղցրաշենի խաղողագործները բերքի դիմաց գումարները դեռ չեն ստացել

Քաղցրաշենի խաղողագործները բերքի դիմաց գումարները դեռ չեն ստացել

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների խնդիրները մինչև հունվարի 15-ը լուծում կստանան։ Խաղողագործների հետ հանդիպման ժամանակ նրանց նման խոստում է տվել Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։ Քաղցրաշենցիներին սեպտեմբեր֊հոկտեմբերին մթերված խաղողի դիմաց մինչ օրս չի վճարել Քաղցրաշենի գինու գործարարնը։ Անցյալ տարվա վերջին գյուղացիները բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով ապահովել իրենց գումարների վճարումը։

Epress.am֊ի հետ զրույցում խաղողագործներից Զաքար Պետրոսյանը նշել է, որ փոխնախարարը չի ասել է, թե կոնկերտ որն է լինելու լուծումը, սակայն իրենք համբերատար սպասում են մինչև հունվարի 15֊ը․ «Չգիտեմ Մակարյանը ինչ լուծում նկատի ունի. կամ կբերեն մեր փողերը կտան, կամ էլ կասեն՝ ոչ մի բան չենք տալիս, ռադներդ քաշեք։ Այդ ժամանակ մենք կորոշենք մեր հետագա անելիքները, իսկ մինչ այդ, հարգելով Մակարյանի խոսքը, սպասում ենք»։