Home / Հայաստան / «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է 2017-ի ընտրություններին առանձին ցուցակով

«Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է 2017-ի ընտրություններին առանձին ցուցակով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական խորհուրդը նման որոշում է կայացրել փետրվարի 6-ին՝ ընդգծելով, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի:

«Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն գրանցվել է 2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմքի վրա։ Միավորման նախաձեռնողն է եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։ Վարչության նախագահն է Արայիկ Հարությունյանը, փոխնախագահը՝ Լենա Նազարյանը։